Բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրինագիծն ընդունվել է

Բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրինագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Համատիրության մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Դրանց կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 18:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած օրենսդրական փաթեթով սեփականատերերին առաջարկվում է պարտադիր, ինչպես նաև հաստատված այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարել անկանխիկ եղանակով՝ բանկային հաշվին:

Նրա համոզմամբ՝ փոփոխությունները միտված են նաև շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումների գործընթացի արդյունավետությանն ու թափանցիկությանը:

2019-ի հոկտեմբերին ներկայացված նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր դեկտեմբերին: Փոփոխությամբ նախատեսվում է ապահովել համատիրությունների կատարված աշխատանքի և ֆինանսական շարժի թափանցիկությունը, ինչպես նաև հնարավորություն է տրվում խուսափել հնարավոր կոռուպցիոն ռիսկերից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---