Մոտ 200 մանկաբարձ-գինեկոլոգ աջակցում է ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին27 հունվարի 2020 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 200 մանկաբարձ-գինեկոլոգ աջակցություն է հայտնել ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին։ Նամակներով դիմելով ՀՀ վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին, ՄԻՊ-ին և գլխավոր դատախազին՝ գինեկոլոգները վստահություն են հայտնել, որ մեղադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ և կոչ արել ապահովել վարույթի անաչառությունը և անմիջամտելիությունը: Նամակի հեղինակները պնդում են, որ ծննդօգնության հիմնարկները, այդ թվում՝ ՎԱՊՄԳՀ ինստիտուտը, բացարձակապես որևէ կապ չունեն որդեգրման գործընթացի հետ: Նամակում նշվում է, որ ՀՀ վաստակավոր բժիշկ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ եղած տարիներին պրոֆեսոր Աբրահամյանի ջանքերով են կրկնակի և ավելի չափով նվազել մայրական և նորածնային մահացության և բարելավվել ծնելիության ցուցանիշները: «Տարիներ առաջ իրենց երեխաներից (ծնողական իրավունքներից) հրաժարված կանանց մերկապարանոց և անապացույց բողոքների հիման վրա հարուցվել է քրեական գործ, որը հանրության շրջանում ստացել է երեխաների ապօրինի որդեգրման գործ անվանումը: Վստահեցնում ենք, որ ծննդօգնության հիմնարկները, այդ թվում՝ ՎԱՊՄԳՀ ինստիտուտը բացարձակապես որևէ կապ չունեն որդեգրման գործընթացի հետ»,- ասվում է նամակում: Դրանում նշվում է նաև, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածը սահմանում է, որ երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է ծնողների գրավոր հրաժարումը երեխայի հանդեպ ծնողական իրենց իրավունքներից կամ ծնողի գրավոր համաձայնությունը` երեխային որդեգրման տալու վերաբերյալ: Նշվում է, որ «աբսուրդային է ծննդատանը մեղսագրվող դերակատարությունը որդեգրման դեպքերով», մասնավորապես այն, թե ինչպես կարող են երեխաները առանց ծնողական իրավունքներից հրաժարումի կամ որդեգրման համաձայնության հայտնվել մանկատանը և ապօրինի որդեգրվել, ինչը գործնականում անհնար է: Բժիշկները նամակում անդրադարձել են նաև իրավակարգավորումներն, որոնք գործում են մեռելածնության դեպքում։ Նշվում է, որ այդ դեպքում ՔԿԱԳ մարմնում գրանցվում է միայն ծնունդը և մահվան վկայական չի տրվում, ինչի հետևանքով հուղարկավորություն չի կարող կատարվել, հետևաբար դիահերձումից հետո դիակը չի կարող տրամադրվել: «2019թ. սեպտեմբերի վերջից մեր հասարակությունը ուշադիր հետևում է ՎԱՊՄԳՀ ինստիտուտում տեղի ունեցած մեռելածնության դեպքի քննության ընթացքին և սպասում գործի հանգուցալուծմանը, որը սակայն ձգձգվում է․․․ Նշված իրավակարգավորումներից անտեղյակ, առաջնորդվելով միայն իրենց հայտնի մոտիվներով՝ որոշ կանայք զրպարտում են ինստիտուտին՝ հայտարարելով, թե իբր իրենց երեխաները չեն մահացել»,- ասվում է նամակում: Նամակի հեղինակները կոչ են անում լինել աչալուրջ, չենթարկվել հասարակության որոշ խմբերի ճնշումներին, թույլ չտալ, «որպեսզի ․․․հուզական բնույթի հրապարակումները կանխավ ազդեցություն ունենան նախաքննական մարմինների և դատարանների վրա՝ խախտելով անձանց անմեղության կանխավարկածը և բացառելով գործով օբյեկտիվ ճշմարտության պարզման, ինչպես և լրիվ ու բազմակողմանի քննության հնարավորությունը»: Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունն օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր էր բացահայտել: Պարզվել էր, որ ՀՀ 2 քաղաքացի՝ օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում և մանկատներում, 30-ից ավելի հայ երեխաների որդեգրում էին կազմակերպել՝ խնամքի հանձնելով Իտալիայի քաղաքացիներին: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործի քննության ընթացքում որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան:Քրգործի շրջանակում որդեգրված երեխաների կամ նրանց կենսաբանական ծնողների վերաբերյալ դեռևս չի նշանակվել որևէ ԴՆԹ փորձաքննություն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |