Մաքսազերծ առցանց առևտրի շեմը կարող է նվազել մինչև 100 եվրո. Հարցը կքննարկվի ԵՄԽ նիստում

Մաքսազերծ առցանց առևտրի շեմը կարող է նվազել մինչև 100 եվրո. Հարցը կքննարկվի ԵՄԽ նիստում

PanARMENIAN.Net - 2020-ի հուլիսի 1-ից արտերկրի ինտերնետ խանութներից ԵՏՄ երկրներ ծանրոցների մաքսազերծ ներկրման շեմը կարող է նվազել մինչև 100 եվրո: Այդ հարցը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկելու են հունվարի 31-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) նիստում, գրում է Trans.ru-ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին Ալմաթիում կմասնակցի ԵՄԽ հերթական նիստին:

Հունվարի 1-ից առանց մաքսազերծման ապրանքների ներկրման շեմն արդեն իսկ նվազել է 500-ից մինչև 200 եվրո: Քաշի նորմերը նույնն են՝ 31 կգ, իսկ տուրքը լիմիտի գերազանցման դեպքում նվազել է՝ 30%-ից մինչև 15%: Բացի այդ, այժմ այն կիրառվում է ոչ թե 1 ամսում ներկրված ապրանքի ամբողջ արժեքի, այլ յուրաքանչյուր ծանրոցի համար առանձին:

Ավելի վաղ ԵՏՄ երկրները համաձայնեցրել էին մաքսազերծ առցանց առևտրի շեմերը, որը 2020-ից պետք է լիներ 200 եվրո:

Մինչև 2019-ի հունվարի 1-ն առանց մաքսազերծման ապրանքների ներկրման շեմը կազմում էր 1000 եվրո: 2019-ին այդ շեմի նվազումը մինչև 500 եվրո ՌԴ-ում ավելացրել է մաքսազերծվող առաքանիների քանակը 5 անգամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---