2019-ին ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.8%-ով31 հունվարի 2020 - 13:32 AMT PanARMENIAN.Net - 2019-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.8%-ով: Ընդ որում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9%-ով՝ կազմելով 2.1 տրլն դրամ, հայտնում են Վիճակագրական կոմիտեից: Առևտրաշրջանառությունը կազմել է 3.2 տրլ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 8.9%-ով. շինարարության ծավալն աճել է 4.6%-ով, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքինը՝ նվազել 4.2%-ով: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 182,000 դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 5.8%-ով: 2018 թվականի հունվար-դեկտեմբերի սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել էր 5.8%-ով։ 2017-ին ՏԱՑ-ն աճել էր 7.7%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |