Ural Airlines-ը բացատրել է՝ ինչու է հրաժարվել ՀՀ քաղաքացիներին տարհանել Չինաստանից

Ural Airlines-ը բացատրել է՝ ինչու է հրաժարվել ՀՀ քաղաքացիներին տարհանել Չինաստանից

PanARMENIAN.Net - Ural Airlines-ը բացատրել է՝ ինչու է հրաժարվել տարհանել Չինաստանից ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին, որոնք այդ ընկերության տոմսեր ունեին:

Ընկերությունում հայտարարել են, որ փետրվարից իրավունք ունեն Չինաստանից չարթերային չվերթներով տեղափոխել միայն ՌԴ քաղաքացիներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ավիաընկերության մամուլի ծառայությանը հղումով:

«Կոմերսանտը» գրել էր, որ չինական Սիան-Սյանյան օդանավակայանում ավիաընկերության ներկայացուցիչները հրաժարվել են Եկատերինբուրգ տեղափոխել ԱՊՀ մոտ 70 քաղաքացու, որոնք այդ չվերթի տոմսեր ունեին: ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ քաղաքացիները չեն կարողացել մեկնել Չինաստանից, քանի որ նրանց գրանցումը ավիաուղիների չվերթին մերժվել էր, իսկ տոմսի գումարը՝ փոխհատուցվել:

ՌԴ կառավարության կարգադրությամբ ընկերությունը 2020-ի փետրվարի 1-ից դադարեցրել է կանոնավոր չվերթները Չինաստան և հակառակ ուղղությամբ: Այդ օրվանից ավիաընկերությունը միայն չարթերային չվերթներ է իրականացնում: Դրանց իրականացման հայտը ներկայացվել էր Չինաստանի իշխանություններին՝ ըստ թույլտվության, ավիաընկերությունը կարող է փոխադրել միայն ՌԴ քաղաքացիներին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---