ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման երկխոսությունը սկսելու ուղիներն են քննարկվել![]() 7 փետրվարի 2020 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը Պրահայում Չեխիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Կուլհանեկի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը սկսելու հնարավոր ուղիները: Միջգերատեսչական պատվիրակությունը ձևավորվել է ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը խթանելու համար: Կողմերն անդրադարձել են ՀՀ քաղաքացիների կողմից Չեխիա ներգաղթի դեպքերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ և Չեխիայի միջև Հետընդունման համաձայնագրի առավել արդյունավետ կիրարկման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Նույն օրը Չեխիայի ԱԳՆ-ում հայկական պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ փոխնախարարի տեղակալ, մուտքի արտոնագրերի վարչության պետ Դավիդ Նովիին: Չեխական կողմից հանդիպմանը ներկա էր նաև ԱԳՆ-ի` Հայաստանի համար պատասխանատու աշխատակիցը: Կողմերը քննարկել են երկու երկրի միջև ներկայումս գործող արտոնագրային ռեժիմին առնչվող մի շարք հարցեր, խոսել առկա խնդիրներից և դրանց հաղթահարման հեռանկարներից։ 2019-ի հունիսին Բրյուսելում կայացած ՀՀ-ի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում հայտարարվել էր, որ ՀՀ-ի և Եվրամիության միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կդիտարկվի պատեհ պահի: Նշվել էր, որ քաղաքացիների շարժունակությունը և մարդկանց միջև շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |