Փաշինյան. ՀՀ-ից արտագաղթը դադարում է14 փետրվարի 2020 - 11:24 AMT PanARMENIAN.Net - 2018-ից ի վեր ԵՄ տարածքում կարգավիճակ փնտրող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է, Հայաստանից արտագաղթը դադարում է, Գերմանիայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԵՄ-ում Հայաստանից կարգավիճակ փնտրող անձանց թիվը մոտ 60%-ով կրճատվել է։ Եվ մենք 2018 թվականից ի վեր Հայաստանում քաղաքացիների մուտքի և ելքի ցուցանիշներում էական առումով դրական դինամիկա ունենք։ Մասնավորապես, 2019-ին մեր երկիր մուտք գործած քաղաքացիների թիվը 10,000 ավելի է»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գներն աճել են, իսկ հիփոթեքային վարկերի թիվը 2017-ի համեմատ կրկնապատիկ աճել է։ Փաշինյանը հույս է հայտնել, որ պրոցեսը շարունակական կլինի։ «Շատ կուզեի ասել, որ արտագաղթը ՀՀ-ից դադարել է, բայց ասեմ, որ արտագաղթը Հայաստանից դադարում է։ Թվերը դա են ցույց տալիս»,- եզրափակել է Կառավարության ղեկավարը։ Ըստ գործադիրի վիճակագրության՝ Հայաստանից 2019-ի հունվար-սեպտեմբերին մեկնած քաղաքացիների թիվը 9857-ով գերազանցում է Հայաստան ժամանածների թիվը, իսկ 2016-ի համեմատ հավելաճը կազմել է 88,6%: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր |