Փաշինյան. Նժդեհի արձանը Երևանում է՝ հայերի և պետության դեմ ցեղասպանությունը կանգնեցնելու ջանքի համար

Փաշինյան. Նժդեհի արձանը Երևանում է՝ հայերի և պետության դեմ ցեղասպանությունը կանգնեցնելու ջանքի համար

PanARMENIAN.Net - Հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը Երևանում է, քանի որ նա այն մարդկանցից էր, որի շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է փրկվել Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից և անկախ պետություն ստեղծել: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է «թավշյա հեղափոխության» հետ ներդաշնակվել Նժդեհի արձանը:

Փաշինյանի խոսքով՝ Նժդեհի արձանը Երևանում է հենց հայ ժողովրդի և պետության դեմ իրականացված ցեղասպանության պրոցեսը կանգնեցնելու ջանքի համար:

Նժդեհը հայ ռազմական և քաղաքական գործիչ էր: Նրա արձանը կանգնեցվել է 2016-ի մայիսի 28-ին՝ Վերնիսաժին հարող զբոսայգում:

Վարչապետը նշել է, որ Երևանում տեղադրված է նաև 20-րդ դարասկզբի մեկ այլ զինվորականի՝ Մարշալ Բաղրամյանի արձանը, ով նույնպես այդ շրջանում հայ-թուրքական պատերազմի մասնակից է եղել՝ չնայած հետո Նժդեհի և Բաղրամյանի քաղաքական հայացքները բաժանվել են:

Փաշինյանը հիշեցրել է, որ Նժդեհի՝ Երևանում տեղադրված արձանի մասին հաճախ խոսում են ադրբեջանցիները, այնինչ Ադրբեջանում տեղադրված է նացիստական ջոկատի հրամանատար Մամեդ Էմին Ռուսլանզադեի արձանը, իսկ Բաքվում նրա անունով փողոց կա:

2019-ին ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանում «հերոսացնում են ֆաշիզմը», ՀՀ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի արձանը, որն այսօր էլ իր տեղում է: Ալիևը դա անվանել էր «ցինիկ քայլ»:

Դրան ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ էր արձագանքել՝ նախ հիշելով «Կովկասի գերուհին» ֆիլմը, ապա նշելով, թե իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս սպաների հետ 1918-ին ղեկավարել է ռազմաճակատի շատ կարևոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ, պայքարել թուրքական օկուպացիայի դեմ: Փաշինյանն ասել էր, թե Ալիևն աղավաղում է պատմությունը:

 Ուշագրավ
Փայլանը նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք գերատեսչությունը հետաքննություն է արել
Կողմերը պայմանավորվել են արդյունքվետ քայլեր ձեռնարկել ՀՀ և Չեխիայի միջև Հետընդունման համաձայնագրի իրականացման ուղղությամբ
Բաբայանը գլխավորում է Արցախի պահպանողական կուսակցությունը
ՉԺՀ տարածքից վերջին տասը օրում Հայաստան է վերադարձել մոտ 200 քաղաքացի