Փաշինյանն ու Ալիևն առաջին անգամ բաց քննարկում կունենան Արցախի հարցով

Փաշինյանն ու Ալիևն առաջին անգամ բաց քննարկում կունենան Արցախի հարցով

PanARMENIAN.Net - Մյունխենի Անվտանգության համաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմության մեջ առաջին անգամ բաց քննարկում կունենան Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ:

Փաշինյանի և Ալիևի վերջին հանդիպումը կայացել է 2019-ի մարտին՝ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ: Համանախագահներն այն համարել էին «երկար, հագեցած և հետաքրքիր խոսակցություն»:

Քննարկումը տևելու է մոտ 45 րոպե և սկսվելու է Երևանի ժամանակով 20:30-ին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ այն վարելու է Ամերիկա-Ռուսաստան հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը:

Փաշինյանը Գերմանիայում է՝ մասնակցելու Մյունխենի Անվտանգության համաժողովին: Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում, անդրադառնալով իր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» արտահայտությանը, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը Երևանը կընկալի որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա: Նա ասել է նաև, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---