Փաշինյանն ու Ալիև տետ-ա-տետ հանդիպել են Մյունխենում

Փաշինյանն ու Ալիև տետ-ա-տետ հանդիպել են Մյունխենում

PanARMENIAN.Net - Մյունխենի Անվտանգության համաժողով շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչև Լեռնային Ղարաբաղի հարցով բաց քննարկման անցնելը տետ-ա-տետ հանդիպել են։ Այդ մասին պարզ է դառնում ՀՀ վարչապետի` Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութից, որտեղ սեղանի շուրջ նրանից ու Ադրբեջանի ղեկավարից բացի ոչ ոք չկա։

Ավելի ուշ պատմության մեջ առաջին անգամ երկու երկրի ղեկավարները բաց քննարկում կունենան Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ։ Այն կտևի 45 րոպե, իսկ կվարի քննարկումը Ամերիկա-Ռուսաստան հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը:

Փաշինյանը և Ալիևը հանդիպել են մեկ անգամ՝ 2019-ի մարտին, Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրի ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ:

Համանախագահներն այդ հանդիպումը համարել էին «երկար, հագեցած և հետաքրքիր խոսակցություն»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---