Երևանցի ամուսինները $40,000 են գողացել Լոս Անջելես-Մոսկվա չվերթի հայ ուղևորուհուց![]() 20 փետրվարի 2020 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Լոս Անջելես-Մոսկվա չվերթի ՀՀ քաղաքացի ուղևորուհուց $40,000 գողանալու կասկածանքով երևանցի ամուսիններ են ձերբակալվել: Նրանք գումարը թաքցրել էին մարզակոշիկներում և բաճկոնի ծոցագրպանում և փորձել հեռանալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Օդանավակայանում ՌԴ ՆԳՆ գծային վարչության հերթապահ բաժին է դիմել ՀՀ քաղաքացի հանդիսացող Լոս-Անջելես Մոսկվա չվերթի ուղևորուհին: Նա խնդրել է օգնել իրեն գտնել գոտու վրա ամրացող պայուսակը, որտեղ $40,000 կար և որը թողել է օդանավաում: Ոստիկանները զննել են ինքնաթիռը, սակայն ոչինչ չեն գտել: Օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում կասկածներ է հարուցել ամուսնական զույգը Երևանից, որոնք նստած էին տուժողի կողքին: Ըստ բորտուղեկցորդների՝ պայուսակի տերը դուրս է եկել, բայց զույգը դեռ որոշ ժամանակ նստած է մնացել: «Շուտով կասկածյալները հայտնաբերվել են դեպի Հայաստան չվերթին գրանցվելիս: Նրանց բերման են ենթարկել և տեղափոխել հերթապահ մաս: Կինը դժվարությամբ էր շարժվում, բողոքելով առողջական վիճակից, սակայն, պարզվել է, որ նրան նորմալ քայլել խանգարում էին մարզակոշիկներում թաքցված թղթադրամները: Գումարի մյուս մասը հայտնաբերվել է նրա ամուսնու բաճկոնի ծոցագրպանից: Քրգործ է հարուցվել ՌԴ ՔՕ 158 հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի հափշտակություն):
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |