Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի հայերը քայլերթի և բողոքի ցույցի դուրս կգան26 փետրվարի 2020 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ԱՄՆ Լոս Անջելեսի հայ համայնքը դուրս կգա քայլերթի՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հազարավոր մարդիկ կանցնեն քաղաքի փողոցներով դեպի Մոնթեբելոյում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, որտեղ ծաղիկներ կդնեն, տեղեկացնում է Asbarez-ը: «Հանուն արդարության երթը կմեկնարկի առավոտյան ժամը 11-ին՝ Լոս Անջելեսի Little Armenia թաղամասից: Տասնյակ հազարավոր մարդիկ կանցնեն Հոլիվուդով, դեպի Հոլիվուդյան ճեմուղում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հրապարակ՝ իրենց հավատարմությունը հայտնելով հանուն արդարության և ճշմարտության մեր ժողովրդի պայքարին»,- ասվում է հրապարակման մեջ: Ապրիլի 24-ի միջոցառումները կավարտվեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության մոտ բողոքի ցույցով, որտեղ հավաքվածները կպահանջեն ճանաչում և արդարություն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 26-ին Նյու Յորքում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամենամյա միջոցառում կկայանա: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |