Տեղական կոնյակի գովազդն առաջարկվում է վերացնել![]() 26 փետրվարի 2020 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ անել գովազդի մասին օրենքում՝ վերանայելով թունդ ալկոհոլային խմիչքներին վերաբերող գործող կարգավորումը՝ վերացնելով միայն տեղական արտադրության կոնյակի գովազդի համար սահմանված թույլտվությունը։ Այժմ «Գովազդի մասին» օրենքով արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը՝ 06:00-ից մինչև 22:30-ը, ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդ (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր)՝ բացառությամբ տեղական արտադրության կոնյակի: Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ գործող օրենքն անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ոլորտում՝ նույն շուկայում գործող կամ «դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների հնարավոր կամ փաստացի մրցակիցների համար»։ Գերատեսչությունում կարծում են, որ այժմ անհավասար մրցակցային պայմաններ կան տեղական և արտասահմանյան արտադրողների միջև՝ անհիմն խոչընդոտներ առաջացնելով վերջիններիս համար՝ ՀՀ սահմաններից դուրս արտադրված ապրանքը գովազդելու մասով։ Նախագծից ակնկալվող արդյունքը բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմանների ապահովումը և միջազգային պայմանագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարումն է: ՀՀ-ում, ըստ վիճակագրական կոմիտեի, 2019-ի հունվար-դեկտեմբերին արտադրվել է 43,505 լ կոնյակ, ներմուծվել է՝ մոտ 14,000 լ, երկրից արտահանվել է մոտ 41,000 լ կոնյակ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |