Փաշինյան. ՀՀ-ում աղքատության մակարդակը պատմականորեն ամենացածրն է![]() 27 փետրվարի 2020 - 14:40 AMT PanARMENIAN.Net - 2019-ի վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ 2018-ին Կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը՝ հասցնելով այն 23.5%-ի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.2%-ից նվազել է մինչև 1%: Փաստացի Հայաստանը պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակն ունի»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այստեղ կա խնդիր, քանի որ աղքատության հաշվարկման մեթոդաբանությունը ներդրվել է 2009-ին: Նա հիշեցրել է՝ իր գլխավորած Կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2023-ը վերացնել ծայրահեղ աղքատությունը: «2019-ի ցուցանիշը մեզ վստահություն է տալիս, որ դա իսկապես իրագործելի խնդիր է»,- ընդգծել է վարչապետը: Փաշինյանը նշել է նաև, որ 2019-ին հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 5.8%-ով, ավելացել է նվազագույն աշխատավարձը: Նա արձանագրել է, որ 2018-ի մայիսից ավելի քան 1 մլն մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ է բարձրացվել: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |