ՀՀ դեսպանը ԶԼՄ-ում Սումգայիթի ջարդերի մասին զրպարտության հարցով դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն27 փետրվարի 2020 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում հրապարակված սումգայիթյան ջարդերի մասին հոդվածի առնչությամբ դիմել է ՌԴ Գլխավոր դատախազություն: Լև Ասկերովի հեղինակած հոդվածում ասվում է, թե 1988-ի իրադարձությունները հրահրել են Բաքվի և Ստեփանակերտի եկեղեցականները, որոնք նախապատրաստում էին հայ քարոզիչ գրոհայիններին: Տողանյանը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին ասել է, որ հերքում չի պահանջելու պարբերականից, այլ արդեն իսկ դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն՝ պահանջելով ստուգում սկսել ազգային թշնամանքի, այլատյացության և կրոնոկան անհանդուրժողականության բորբոքման փաստով: «Այն, ինչ տպագրվել է «Նեզավիսիմայա գազետայում», մենք համարում ենք պիղծ, անընդունելի և քրեորեն պատժելի»,- ասել է ՀՀ դեսպանը՝ հավելելով, որ դիմել է նաև Ռոսկոմնադզոր: «Այնուամենայնիվ, ԶԼՄ-ն ինչ-որ առումով պատասխանատվություն է կրում այս կամ այն տեղեկատվության համար: Պետք է հասկանալ, որ այս դեպքում խոսքը զրպարտության, միմյանց հանդեպ ատելություն բորբոքելու մասին է: Ուստի, ես դիմել եմ դատախազություն, ոչ միայն ես, այլև հայկական հասարակական կազմակերպությունները: Դիմել ենք նաև Ռոսկոմնադզոր՝ պարզելու, արդյոք չի խախտվել ԶԼՄ-ների մասին օրենքը, ԶԼՄ-ի արտոնագրման պայմանները»,- նշել է նա: «Ռուսաստանի հայերի միությունը» փետրվարի 26-ին դիմել էր «Նեզավիսիմայա գազետային»՝ պահանջելով հերքել «Սումգայիթյան ողբերգություն. Ինչից ամեն ինչ սկսվեց և ինչպես տեղի ունեցավ» հոդվածում շարադրվածը: «Գովոիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, լրագրող և հաղորդավար Ռոման Բաբայանը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «Նեզավիսիմայա գազետայի» Սումգայիթի իրադարձությունների մասին հոդվածին, գրել է. «Ես, իհարկե, գիտեմ, որ լրագրողների շրջանում կան ծախվածներ, բայց միամտաբար կարծում էի, որ նույնիսկ այս «գործընկերների» կատեգորիայում կան սահմաններ, որոնք չի կարելի հատել... Անսկզբունքայնություն, ստորություն ու ծախվածություն: Այլ բառեր դժվար է գտնել: Որպես մի մարդ, որն անցել է Խորհրդային Ադրբեջանում հայկական ջարդերի այդ ամբողջ սարսափի միջով, կարող եմ ասել, որ եթե կարող եք գումարով հրապարակել այն, ինչ հրապարակել եք, ուրեմն պարզապես սրիկաներ և ստահակներ եք»: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |