ՌԴ դեսպան. Գազի գինը չի կարող «կռվախնձոր» դառնալ երկրների միջև

ՌԴ դեսպան. Գազի գինը չի կարող «կռվախնձոր» դառնալ երկրների միջև

PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով գազի սակագնի շուրջ բանակցությունների վերաբերյալ հարցին, ասել է, որ չի կարծում, թե այն կռվախնձոր կդառնա երկու պետության հարաբերություններում:

Նա հավելել է նաև, որ հարցին մանրամասնորեն չի տիրապետում, ուստի չի կարող հստակ պատասխաններ տալ, գրում է «Առավոտը»:

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ 2020-ին գազի գինը սահմանին չի փոխվի, բայց ապրիլի 1-ից, հնարավոր է, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագնի վերանայման հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողով:

2019-ի հունվարի 1-ից Հայաստան մատակարարվող գազի սակագինը ՀՀ և Վրաստանի սահմանին կազմում է 165 դոլար՝ 1000 խմ-ի համար, մինչ այդ սակագինը 150 դոլար էր: Տարբերությունն առայժմ վճարում է «Գազպրոմ Արմենիան»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---