Սբ Ղազարում պահվող թուրը հնագույններից է աշխարհում

Սբ Ղազարում պահվող թուրը հնագույններից է աշխարհում

PanARMENIAN.Net - Վենետիկի Սբ Ղազար կղզում, Մխիթարյան միաբանության հայկական թանգարանում պահվող թուրը մոտ 5000 տարեկան է։ Դա բացահայտվել է նոր ուսումնասիրության արդյունքում։

Թուրը պատրաստվել է մ․թ․ա 3000 թվականներին ժամանակակից Թուրքիայի արևելյան հատվածում։ Այն պահվում էր հայկական կղզու միջնադարին դասվող ցուցանմուշների շարքում, գրում է The Daily Mail-ը։

Թուրն ուսումնասիրել է Կա Ֆոսկարի համալսարանի ասպիրանտ Վիտորա դել Արմելինան։ Նա մտածել է, որ այն հզիվ թե միջնադարի գործ լինի, այլ շատ ավելի հին է՝ նման այն թրերին, որոնց առնչվել էր նախկինում իր հետազոտությունների ժամանակ։

Գիտնականները կարծում են, որ թուրը Վենետիկ է բերվել Տրապիզոնից, քանի որ զենքին կից ծրար է եղել՝ հայերեն գրությամբ, որտեղ գրված էր, որ թուրը նվեր է հայտնի հայ բանասեր, բանաստեղծ և պատմաբան Ղևոնդ Ալիշանին։

Ալիշանը մահացել է Վենետիկում 1901-ին։

Թուրը կարող էր ծիսական նշանակություն ունենալ կամ մարտում կիրառվող զենք լինել։ Մեկ այլ վարկածով, այն օգտագործվել է հուղարկավորությունների ժամանակ։

Պարզվել է, որ թուրը պատրաստված է բրոնզի այն տեսակից, որն օգտագործվել է մինչև բրոնզի տարածումը։

Գիտնականները շարունակում են հետազոտել զենքը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---