Դել Պիերոն՝ Հայաստանի մասին. Ինձ պարզապես հրաշալի ընդունեցին

Դել Պիերոն՝ Հայաստանի մասին.  Ինձ պարզապես հրաշալի ընդունեցին

PanARMENIAN.Net - Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» և նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ժամանակ պատմել է Երևանում անցկացրած մի քանի ժամի մասին:

«Պայմանավորվածություն կար ռուսական վիզա ստանալու Միլանի հյուպատոսարանում, բայց տարածված կորոնավիրուսի պատճառով չկարողացանք ստանալ Ռուսաստանի վիզա իմ երկրում: Բայց դա ինձ թույլ տվեց հրաշալի տուրիստական ուղևորություն կատարել՝ վերջապես այդ վիզան ստանալու համար: Ես գնացի Հայաստան՝ Երևան, որտեղ ինձ պարզապես հրաշալի ընդունեցին: Այնտեղ բոլորը շատ սիրալիր էին»,- ասել է դել Պիերոն:

Փետրվարի 27-ին Աեսանդրո դել Պիերոն Instagram-ի իր էջի story բաժնում տեսանյութ էր հրապարակել Երևանի տեսարանով, որն ուղեկցվում էր «Բարի լույս, Երևան» գրառմամբ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իտալացի ֆուտբոլիստ Երևանի էր վիզա ստանալու նպատակով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---