Հայ և թուրք թեկնածուները հավակնում են Փարիզի 15-րդ շրջանի ղեկավարի պաշտոնին10 մարտի 2020 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Փարիզի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում մայրաքաղաքի 15-րդ վարչական շրջանի ղեկավարությունը ստանձնելու հիմնական հավակնորդները կլինեն ազգությամբ հայ Անուշ Թորանյանն ու թուրք Ագնես Էվրենը, գրում է Ermenihaber-ը: Նշվում է, որ Էվրենը Եվրոպական խորհրդարնի գործող պատգամավոր է, նախկինում եղել է 15-րդ շրջանի ղեկավարի տեղակալ: Ավելի քան 250 հազար բնակչություն ունեցող շրջանում Էվրենի ընտրվելու շանսերը բավականին բարձր են գնահատվում: Ընտրություններում Էվրենի հիմնական մրցակիցը՝ Անուշ Թորանյանը, Սոցիալիստական կուսակցության անդամ է: Նույն կուսակցության անդամ է նաև Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոն, որն այս անգամ կրկին առաջադրվել է այդ պաշտոնում: Փարիզը 20 վարչական շրջան ունի, որոնք համարակալված են՝ սկսված կենտրոնից: Յուրաքանչյուր շրջան իր հերթին բաժանվում է 4 թաղամասի, որոնցից ամեն մեկն ունի իր ոստիկանությունը: Շրջաններից ամենաշատ բնակչությունն ունի 15-րդ շրջանը. 2017-ի տվյալներով դրա բնակիչների թիվը գերազանցում է 250 հազարը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |