Գյումրին՝ գարնանային ճամփորդությունների համար 17 ամենագեղեցիկ վայրերի Forbes-ի ցանկում

Գյումրին՝ գարնանային ճամփորդությունների համար 17 ամենագեղեցիկ վայրերի Forbes-ի ցանկում

PanARMENIAN.Net - Forbes Գյումրին ներառել է գարնանային ճամփորդությունների համար 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում: Նշվում է, որ Հայաստանի երկրորդ քաղաքը, որտեղ 1988-ին աղետալի երկրաշարժ է եղել, սկսում է ավելի քիչ ասոցացվել աղետի հետ:

Նշվում է նաև, որ Գյումրի կարելի է հասնել բյուջետային ավիաընկերությունների միջոցով Հունաստանից և Գերմանիայից:

«Գարունը ֆանտաստիկ ժամանակ է Գյումրի այցելելու համար՝ խիստ ձմեռն արդեն հետևում է, իսկ քաղաքը պատրաստվում է Զատկի տոնին, որը նշում են փլավով և հյութեղ մրգերով»,- ասվում է հոդվածում:

Ասվում է նաև, որ Գյումրիում հաճելի սրճարաններ կան իրենց ուրույն դիզայնով, խանութներ, եզակի ճարտարապետությամբ տներ: Նշվում է նաև, որ գյումրեցիները հայտնի են իրենց հումորի զգացումով:

Պարբերականն անդրադառնում է նաև տեղի ուտեստներին՝ խորհուրդ տալով փորձել պանրախաշը, համեղ թեյ համտեսել տեղի սրճարանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---