Փաշինյանն ու Աննա Հակոբյանը որոշել են մեկուսանալ Սևանում. Նրանք ևս կորոնավիրուսի թեստ կհանձնեն![]() 13 մարտի 2020 - 23:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ որոշել է մեկուսանալ Սևանում, նրանք մարտի 14-ին կորոնավիրուսի թեստ կհանձնեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ որոշումը կայացրել են Բրազիլիայի նախագահի՝ կորոնավիրուսով վարակվելու լուրերից հետո: Չնայած այդ լուրը հերքվել է և, վարչապետի խոսքով, իրենց վարակվելու հավանականությունը գրեթե զրոյական է, սակայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհուրդ է տվել թեստ հանձնել՝ ապահով զգալու համար: «Մենք եկանք Սևանում մեկուսանալու և առաջին գործողությունը, որ արեցինք` ջերմությունը չափելն էր, հերթական անգամ ուրախացանք, որ ջերմություն չկա»,-ասել է վարչապետը: Մարտի 7-ին Աննա Հակոբյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի կնոջ հետ: Բրազիլիայի նախագահի խորհրդականներից մեկի մոտ վիրուսը հաստատվել է: Փաշինյանը մանրամասներ է հայտնել նաև ՀՀ-ում կորնավիրուսի տարածվող դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ վիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարը յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունն է: Մարտի 13-ի դրությամբ՝ 13 հաստատված դեպք կա ՀՀ-ում: Փաշինյանը նշել է, որ եթե Էջմիածնում վարակված կինը հետևեր առողջապահության նախարարության ցուցումներին և չթաքցներ ջերմություն ունենալու փաստը, ՀՀ-ում այսօր 13-ի փոխարեն 6 դեպք կլիներ: Վարչապետի խոսքով՝ վարակված կինը հրաժարվել է ջերմաչափվել, հաշվառումից հետո նրանց տուն են այցելել բժիշկները, նա հավաստիացրել է, որ բողոք չունի: Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ էջմիածինը և քաղաքը պետք է պահել ուշադրության կենտրոնում: Վարչապետի խոսքով՝ պետք է ավելի խիստ միջոցառումների անցնել՝ դադարելով այցելել թատրոն, կինո, հանրային այլ վայրեր այցելությունները: Վարչապետը նշել է նաև, որ արդարադատության նախարարության հետ քննարկվում է, ինչպես անել, որ իրավական լծակներ մշակվեն, որ վարակիչ հիվանդությունների դեպքում ժամանակին բժշկի չդիմելը, չինքնամեկուսացվելը կարող են հանգեցնել որոշակի պատասխանատվության: Այս պահին էջմիածնից մոտ 100 քաղաքացու են մեկուսացրել` կորոնավիրուսի կասկածանքով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |