Չեղարկման հրաման չկա, բայց հորդորում ենք չգնալ․ ԿԳՄՍ-ն՝ մշակութային միջոցառումների մասին

Չեղարկման հրաման չկա, բայց հորդորում ենք չգնալ․ ԿԳՄՍ-ն՝ մշակութային միջոցառումների մասին

PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտի 14-ի դրությամբ կորոնավիրուսի պատճառով մշակութային միջոցառումներ չեղարկելու որոշում չկա, PanARMENIAN.Net ին ասացին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրային կապերի բաժնից:

Մարտի 13-ի երեկոյի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 13 դեպք կա:

«Առանձնահատուկ որևէ միջոցառում դադարեցնելու մասին խոսք չի եղել, բոլոր դեպքերում քաղաքացիներին հորդորում ենք միջոցառումներից, մարդաշատ վայրերից խուսափել: Ժամկետների մասով ևս ոչինչ ասել չենք կարող: Բոլոր միջոցառումների համար է հորդորը, կոչ ենք արել հատկապես երեխաներին զերծ պահել մասնակցությունից»,- ասացին նախարարությունից:

Մարտի 13-ին նախարարությունը կոչ էր արել բոլոր կրթական, մշակութային և մարզական կազմակերպություններին ինքնակազմակերպվել, «մշակել գործուն և հնարավորինս արդյունավետ մեխանիզմներ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է ավելի խիստ միջոցառումների անցնել՝ դադարելով այցելել թատրոններ, կինո, հանրային այլ վայրեր:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---