Արցախից ՀՀ և հակառակ գնալիս անձը հաստատող փաստաթուղթ է պետք

Արցախից ՀՀ և հակառակ գնալիս անձը հաստատող փաստաթուղթ է պետք

PanARMENIAN.Net - Արցախում և Հայաստանում նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում՝ ԱՀ ոստիկանությունը կոչ է անում այնտեղից ՀՀ և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս անպայման անձը հաստատող փաստաթուղթ ունենալ:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար ԱՀ ոստիկանություն և հսկիչ անցակետեր հնարավոր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 047-94-14-38, 88-02, 77-02:

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: ՀՀ-ում կորոնավիրուսի 78 դեպք է արձանագրվել, մեկն առողջացել է: Արցախում վարակի հաստատված դեպքեր չկան:

 Ուշագրավ
Բացառություն կարվի Արցախում հաշվառում ունեցող անձանց, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների համար
Ֆուտբոլիստը ՀՀ էր եկել ՌԴ-ի վիզա ստանալու
Դեսպանությունից նշել են նաև, թե երկրի որ շրջանները չարժե այցելել
Նա այդ մասին ասել է Բաքվում Իտալիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում