Aeroflot-ը չեղարկել է դեպի Երևան և հակառակ թռիչքները

Aeroflot-ը չեղարկել է դեպի Երևան և հակառակ թռիչքները

PanARMENIAN.Net - Aeroflot-ը մարտի 18-ից մինչև 28-ը փոխել է դեպի Երևան չվացուցակը՝ պայմանավորված ՀՀ և ՌԴ միջև թռիչքների ժամանակավոր դադարեցմամբ, հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը:

Ավիաընկերությունից նշել են, որ չեղարկված են մարտի 19-ի SU1868 (թռչում է Մոսկվայից, 20:40-ին) և SU1966 (թռչում է Մոսկվայից, 23:20-ին) չվերթները, իսկ մարտի 20-ից մինչև մարտի 28-ը չեղարկվել են SU1869 (թռիչքը Երևանից, 02:55-ին) և SU1967 (թռիչքը Երևանից, 04:55-ին):

Բացի այդ, չեղարկվել է ևս 2 թռիչք՝ մարտի 23-ից մինչև 28-ը: Խոսքը Մոսկվայից SU1858 և SU1862 չվերթերի մասին է, իսկ Երևանից՝ SU1859 և SU1863-ի:

Մարտի 16-ին ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվել են 2 շաբաթով ժամանակավորապես դադարեցնել երկու երկրի միջև չվերթերը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 18-ի առավոտվա դրությամբ վարակի հաստատված 84 դեպք կա, հիվանդներից մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---