Կրասնոդարում կորոնավիրուսով հոսպիտալացված 2 հիվանդից մեկը ՌԴ է եկել ՀՀ-ից![]() 20 մարտի 2020 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարի երկրամասում մարտի 19-ին կորոնավիրուսով հոսպիտալացված 2 հիվանդից մեկը ՌԴ է ժամանել Հայաստանից։ Նա մոտ 25 տարեկան երիտասարդ է, որն այժմ գտնվում է Սոչիի հիվանդանոցում՝ մեկուսացված հիվանդասենյակում, տեղեկացնում է ՌԲԿ-ն։ «Այդ մարդը ժամանել է Հայաստանից։ Նրա և մյուս հիվանդի շփման շրջանակը Կրասնոդարի երկրամասում հայտնի է։ Բոլորրը, ում հետ նրանք շփվել են, այժմ մեկուսացված են և բժիշկների հսկողության տակ են»,- ասել են օպերատիվ շտաբում: Հիվանդներից մեկը վարակվել է կորոնավիրուսով Կուրշավելում, իսկ հայաստանցի երիտասարդը շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված հարազատի հետ։ Ընդհանուր առմամբ, Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուսով 19 հիվանդ կա։ Որոշվել է արտերկրից Ռուսաստան ժամանող բոլոր մարդկանց պահել 14 օր կարանտինում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |