Հայկական ընկերությունը բաց տարածման է դրել կորոնավիրուսից թոքաբորբն ախտորոշող Al համակարգը21 մարտի 2020 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հայկական SmartClick ընկերությունը ազատ տարածման է դրել կորոնավիրուսի հետևանքով առաջացող թոքաբորբն ախտորոշող համակարգը, որն աշխատում է արհեստական բանականությամբ: SmartClick-ի ղեկավար Ռեմ Դարբինյանն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ արհեստական բանականությամբ աշխատող համակարգը կարող է խնայել բժիշկների ժամանակն ու օգնել թոքաբորբի ախտորոշման հարցում: «Մենք հուսով ենք, որ ավտոմատացված այս տեխնոլոգիան կարող է լավացնել բուժօգնությունը՝ վիրուսի տարածման պարագայում»,- գրել է նա: Տվյալները հասանելի են github-ում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SmartClick ընկերությունը մշակել է նոր ալգորիթմ, որը կորոնավիրուսի հետևանքով առաջացող թոքաբորբը կարող է ախտորոշել վայրկյանների ընթացքում: Դարբինյանը պատմել էր PanARMENIAN.Net ին, որ նոր ալգորիթմի լիարժեք գործարկման պարագայում հնարավոր է հասնել մինչև 95% ճշգրտությամբ ախտորոշման ու միաժամանակ հետազոտել մի քանի տասնյակ պացիենտների: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |