ՌԴ-ից ՀՀ միայն Մոսկվա-Երևան թռիչքները կիրականացվեն

ՌԴ-ից ՀՀ միայն Մոսկվա-Երևան թռիչքները կիրականացվեն

PanARMENIAN.Net - Մարտի 23-ից Ռուսաստանից Հայաստան հնարավոր կլինի հասնել միայն Մոսկվայից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Մարտի 23-ից Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակում է ավիափոխադրումները ՌԴ տարածքից արտերկիր։ Բացառություն կկազմեն միայն Մոսկվայից իրականացվող թռիչքները դեպի օտարերկրյա պետությունների մայրաքաղաքներ և մեծ քաղաքներ, այդ թվում՝ Երևան։

«Ըստ Ռոսավիացիայի կայքէջում հրապարակված տեղեկատվության` որոշ քաղաքներ, այդ թվում` Երևան, չվերթեր կիրականացվեն բացառապես Մոսկվայից»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 23-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 194 է, որից 2-ն ապաքինվել է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---