Թուրքիայում Պոլսո հայոց պատրիարքարանի շենքն ախտահանել են![]() 24 մարտի 2020 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի վտանգի պատճառով, որպես կանխարգելիչ միջոցառում, Թուրքիայում ախտահանման աշխատանքներ են իրականացվել Պոլսի հայոց պատրիարքարանի շենքում։ Դրանք իրականացվել են Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետարանն ախտահանել էր Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սուրբ Ստեփանոս և Բաքըրքյոյ թաղամասի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցիները։ Մարտի 24-ի տվյալներով՝ Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 37-ի։ Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: Վարակվածների ընդհանուր թիվը Թուրքիայիում հասել է 1529-ի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |