Բակո Սահակյանը շնորհավորել է Աբխազիայի նորընտիր նախագահին![]() 24 մարտի 2020 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նորընտիր նախագահ Ասլան Բժանիային: Ուղերձում, մասնավորապես, ասված է, որ Արցախում բարձր են գնահատում Աբխազիայի հետ բարեկամության և սերտ գործակցության ավանդույթների վրա հիմնված հարաբերությունները: «Համոզված եմ, որ մեր երկրների և ժողովուրդների միջև կապերը հետագայում ևս կընդլայնվեն ու կխորանան: Կրկին շնորհավորում եմ Ձեզ, հարգարժան Ասլան Գեորգիի, պետության ղեկավարի բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- նշել է Սահակյանը: Արցախի նախագահը նաև բարեկեցություն և հաջողություններ է մաղթել Բժանիային իր բոլոր նախաձեռնություններում՝ հանուն Աբխազիայի խաղաղության և բարգավաճման: Մարտի 22-ին անցկացված Աբխազիայի նախագահի ընտրություններում հաղթել է ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |