Արցախցիներին հորդորում են զերծ մնալ ՀՀ այցերից

Արցախցիներին հորդորում են զերծ մնալ ՀՀ այցերից

PanARMENIAN.Net - Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորել է քաղաքացիներին առաջիկա օրերին (նվազագույնը՝ 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց: Նշվում է, որ կարելի է ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում:

Դա պայմանավորված է ՀՀ ամբողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակմամբ և անձանց՝ իրենց բնակության վայրերում պարտադիր ինքնամեկուսացմամբ։

ՀՀ պարետի որոշմամբ՝ մարտի 25-ից ՀՀ-ում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և սահմանվում պարտադիր ինքնամեկուսացում իրենց գտնվելու կամ բանկության վայրում։

Քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում՝ այցելելով դեղատներ, շուկաներ, խանութներ, կատարելու համար ֆիզիկական վարժություններ, նրանք կարող են նաև մասնակցել հոգեհանգստի արարողությունների և այցելել խնամքի կարիք ունեցողի՝ բացառիկ դեպքերում:

Յուրաքանչյուր անգամ տնից դուրս գալիս քաղաքացիները պետք է լրացնեն պարետի կողմից սահմանված հատուկ ձևաթուղթն ու իրենց մոտ անձը հաստատող փաստաթուղթ ունենան:

 Ուշագրավ
Բացառություն կարվի Արցախում հաշվառում ունեցող անձանց, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների համար
Ֆուտբոլիստը ՀՀ էր եկել ՌԴ-ի վիզա ստանալու
Դեսպանությունից նշել են նաև, թե երկրի որ շրջանները չարժե այցելել