Փաշինյան․ 1-ին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարվեն մոտ 5 մլրդ դրամով![]() 26 մարտի 2020 - 12:10 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի 1-ին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարվեն մոտ 5 մլրդ դրամով, Կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հարկային կարգապահության կոչ է արել՝ հատկապես կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ֆոնին: «Սոցիալական խնդիրների ու տնտեսական աջակցության մասին է խոսվում։ Այդ խնդիրները լուծելու համար Կառավարությունը պիտի ունենա եկամուտներ», - շեշտել է նա։ Վարչապետն ընդգծել է, որ եկամուտների, շահույթի բացակայության պարագայում հարկ պահանջել հնարավոր չէ՝ հնարավոր է միայն, երբ կա հարկային պարտավորություն։ Նա նշել է, որ հատկապես ՊԵԿ-ը հիմա պետք է խստագույնս պատժի ՀԴՄ չտրամադրող ամեն տնտեսվարողի։ «Մանավանդ այսօր որևէ արդարացում դրան չկա, մանավանդ այսօր, երբ խանութների շրջանառությունն էականորեն աճել է», - ասել է նա։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |