«Հայաստան» հիմնադրամ․ ՀՀ շուտով արհեստական շնչառական 7 համակարգ կհասնի

«Հայաստան» հիմնադրամ․ ՀՀ շուտով արհեստական շնչառական 7 համակարգ կհասնի

PanARMENIAN.Net - Շուտով Հայաստան կհասնի արհեստական շնչառական 7 համակարգ, որոնցից 2-ը ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի, իսկ 1-ը՝ Նիդերլանդների տեղական մարմինների օժանդակությամբ, հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Հայաստան շարունակաբար ներմուծվում են մեծ քանակով բժշկական պարագաներ, ինչպես նաև սարքավորումներ։

Ֆրանսիայի տեղական մարմնից սպասվում է 20-ական հեռահար ջերմաչափ և թթվածնի խտացուցիչ սարք, որոնց կեսը կուղարկվի Արցախ։

Մարտի 25-ին թվով 800 3M տիպի բարձրորակ դիմակներ են փոխանցվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, իսկ 70 հատ բժշկական հանդերձանք՝ ՀՀ ԱՆ Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին։ Եվս 1000 նույնատիպ դիմակ և 100 բժշկական հատուկ հանդերձանք կփոխանցվի մոտ օրերս։

Հիմնադրամի կայքում COVID-2019 համաճարակի դեմ հատուկ առցանց դրամահավաք-արշավ է անցկացվում։ Ներկայումս հավաքագրվել է ավելի քան $50,000։ Հավաքագրված գումարը կծառայի ՀՀ առողջապահության նախարարության ամենից առաջնային կարիքներին։ COVID-2019 համաճարակի դեմ հիմնադրամի հատուկ առցանց դրամահավաք-արշավին կարելի է միանալ առցանց։

Ավելի վաղ հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի գրասենյակի, Chevy Chase Surgery Center-ի և «Հայ օգնություն միություն» աջակցությամբ Առողջապահության նախարարությանը մոտ 800 կգ ընդհանուր քաշով մեծաքանակ կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ էին տրամադրվել:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---