Փոխվարչապետը չի բացառել գազի գնագոյացման մեխանիզմի հարցով բանակցությունները![]() 30 մարտի 2020 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Չի բացառվում, որ ՀՀ մատակարարվող գազի գնի գոյացման համար քննարկվի նաև լողացող բանաձևի անցման հարցը, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է ՀՀ-ում գազի գնի փոփոխություն՝ նավթի համաշախարհային շուկայում գնանկման պայմաններում: «Գազի գնի փոփոխություն, իհարկե, տեղի կունենա աշխարհում, և ընդհարապես էներգառեսուրսների գների փոփոխությունն արդեն իսկ փաստ է: Նավթի գների փոփոխման հետ կապված դա կհանգեցնի այլ էներգակիրների գների փոփոխման՝ նախևառաջ նվազման: Իհարկե, քննարկումներ կսկսվեն, և մենք մեր դիրքերը պետք է վարագնահատենք և հասկանանք. սակայն, այստեղ պետք է մի բան հաշվի առնել՝ նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆեկտներ, երբ գործակցությունն իրականացվում է լողացող բանաձևով, մեր դեպքում բանձև չէ՝ այլ սահմանին ֆիքսված գին: Այն որոշ դեպքերում տալիս է դրական արդյունք, որոշ դեպքերում՝ ոչ, բայց, այնուամենայնիվ, մենք պետք է վերլուծություններ անենք, միջինացնենք և, եթե հասկանանք, որ այս իրավիճակը տևելու է երկար, բնականաբար պետք է մտածենք այն մասին, որ բանաձևային գնի տարբերակը մեզ համար առավել ընդունելի է և մատչելի»,- ասել է Գրիգորյանը: Փոխվարչապետի խոսքով, սակայն, մեկ շաբաթվա կամ 10-օրյա գնանկման պարագայում միանգամից այդ հարցին անդրադառնալը սխալ կլինի: «Նույնիսկ 1 ամսվա գնանկման հիման վրա որոշում կայացնել, որ ֆիքսված գնից տեղափոխվում ենք դեպի բանաձևայինի, կարծում եմ, սխալ կլինի: Այնուամենայնիվ, այսօր տնեդենցները ցույց են տալիս, որ չի բացառվում, որ նման քննարկում նախաձեռնվի»,- եզրափակել է Գրիգորյանը: 2019 թվականի հունվարի 1-ից սահմանին Հայաստանը ՌԴ-ից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց $165 գնով՝ նախկին $150-ի փոխարեն։ ՀՀ-ում գազի սակագինը կազմում է 139 դրամ մեկ խորանարդի դիմաց: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |