Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի 1 ապրիլի 2020 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է համապետական ընտրությունների նախնական արդյունքները: Այսպիսով, մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո հայտարարվել է 2-րդ փուլի մասին։ Թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել ընտրական օրենսգրքով սահմանված 50% +1 ձայնը, ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի 14 օր հետո՝ ապրիլի 14-ին։ Արցախում ընտրությունների առաջին փուլով ամենաշատ ձայները հավաքել է Արայիկ Հարությունյանը, նրա օգտին քվեարկել է ընտրողների 49․26%-ը՝ մոտ 36,000 մարդ, Մասիս Մայլիյանը հավաքել է ձայների 26․4%-ը՝ 19,360 ընտրողով, Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկել է 10,755 ընտրող, նա հավաքել է 14․7% ։ Մյուս թեկնածուներն ունեցել են մի քանի հարյուր ընտրող։ Նախագահական ընտրություններին անվավեր քվեաթրերթիկները կազմել են 3,5% ։ Թեկնածուներից Քրիստին Բալայանի օգտին է քվեարկել 2020 ընտրող (0.3%), Սերգեյ Ամիրյանի` 106 ընտրող (0․2%), Դավիթ Բաբայանի՝ 587 հոգի (0,8%), Բելլա Լալայանի օգտին՝ 162 ընտրող (0․2%) , Հայկ Խանումյանի օգտին քվեարկել է 962 ընտրող (1․3%)։ Թեկնածուներից Դավիթ Իշխանյանի օգտին քվեարկել է 1873 հոգի (2.56%), Վահան Բադասյանի օգտին՝ 743 մարդ (1%), Աշոտ Ղուլյանը հավաքել է 1683 քվե (2․3%), Ռուսլան Իսրայելյանը՝ 368 (0․5%), Աշոտ Դադայանը՝ 198 ձայն (0․3%), Մելսիկ Պողոսյանը՝ 141 ձայն (0․2%): Արցախում համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,5%-ը, ընտրողները ընդհանուր թիվը մոտ 104,000 է եղել, քվերակության մասնակիցների թիվը՝ 76,728։ Նախագահի 14 թեկնածու կար։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ պատգամավորի հետ միջադեպից հետո ծեծի ենթարկված Վարդանյանը ճանաչվել է տուժող Իրականացվում է նախաքննություն Երևանի կոնյակի գործարանը սկսել է ստորագրել խաղողի գնման պայմանագրերը Յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց կվճարվի 140 դրամ Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. Նրա վիճակը ծանր է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ Աղդամի ռուս–թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է աշխատանքը Ըստ Թուրքիայի ՊՆ–ի, կենտրոնի փակման գործընթացը շարունակվում է Ադրբեջանի և ՌԴ հետ համագործակցությամբ |