Արցախի խորհրդարան է անցել քաղաքական 5 ուժ

Արցախի խորհրդարան է անցել քաղաքական 5 ուժ

PanARMENIAN.Net - Արցախում մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով է անցել քաղաքական 5 ուժ, քվեարկությանը մասնակցել է 76,312 հոգի կամ ընտրողների 73%-ը, հայտնում են ԱՀ ԿԸՀ-ից։

Ըստ Արցախի ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունների դեպքում ընտրված են համարվում 5 տոկոսի շեմը հաղթահարածները, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 7 տոկոսից ավելի քվեներ ստացածները։

Ընտրությունների ամփոփման նախնական արդյունքներով՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստացել է 2260 ձայն (3․2%), «Միասնական հայրենիք» կուսակցության օգտին են քվեարկել 17,365 հոգի (23․63%), «Անկախության սերունդ» կուսակցությունը հավաքել է 656 ձայն (0․9%), «Հայ Հեղափոխական դաշնակցությունը»` 4717 ձայն (6․4%), «Արցախի հեղափոխական կուսակցությունը» հավաքել է 1660 ձայն (2․26%), «Ազատ Հայրենիք» ՀՄԴ կուսակցությունների դաշինքին կողմ է քվեարկել 29,688 հոգի (40․4%) «Արցախի արդարություն» կուսակցությունը ստացել է 5865 քվե (7․9%), «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» հավաքել է 4269 ձայն (5․81%), «Միացյալ Հայաստան» կուսակցությունը ստացել է 958 ձայն (1․3%):

Մյուս կուսակցություններից «Արցախի պահպանողական կուսակցությունը» հավաքել է 2108 ձայն (2․87%), «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունը»՝ 480 ձայն (0․65%), «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքին կողմ է քվեարկել 3305 մարդ (4․5%):

Մանդատների բաշխվածության տվյալները կհրապարակվեն 7 օր հետո։ Անվավեր քվեաթերթիկները կազմել են 2․3%։

Մարտի 31-ին Արցախում համապետական ընտրությունների օր էր, քաղաքացիներն ընտրում էին ԱԺ և նախագահ։ Նախագահականա ընտրությունները, սկայան, կանցկացվեն նաև երկրորդ փուլով․ թեկնածուներից ոչ ոքի չի հաջողվել հաղթահարել 50 տոկոսի շեմը։

Ընթերցեք նաև․ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---