Քաշաթաղում ՀՀ-ից եկած բնակիչ է մեկուսացվել 6 ապրիլի 2020 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Քաշաթաղում ՀՀ-ից եկած բնակիչ է մեկուսացվել: Այդ մասին ասվում է Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի ֆեյսբուքյան էջում, նա նշում է նաև, որ նոր կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքեր Արցախում չեն եղել։ «Մենք փորձում ենք ամեն կերպ մեզ բոլորիս ապահովագրել հնարավոր խնդիրներից։ Այդ նպատակով է նաև, որ Միրիկ համայնքի՝ ՀՀ-ից եկած բնակչին մեկուսացրել ենք Քաշաթաղի շրջանային բուժմիավորումում, իսկ նրա հետ շփված համագյուղացիներին հորդորել ենք ժամանակավոր ինքնամեկուսանալ։ Այդ նույն նպատակով սահմանափակել ենք գյուղում շարժը։ Մեկուսացված բնակիչը առաջիկայում անհրաժեշտ թեստավորում կանցնի։ Այս ամենը մեկ նպատակ ունի. առավելագույնս ապահովել մեր քաղաքացիներին հնարավոր վարակներից»,-ասվում է գրառման մեջ։ Նշվում է, որ համավարակի հնարավոր տարածումը կանխարգելող միջոցառումների համար ստեղծված օպերատիվ շտաբն իրականացնում է հնարավոր բոլոր միջոցները վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։ Ըստ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |