2019-ին գնված, բայց ՀՀ չներմուծված մեքենաների մաքսազերծման համար պետք է դիմել ՊԵԿ՝ մինչև ապրիլի 6-ի 23:59-ը

2019-ին գնված, բայց ՀՀ չներմուծված մեքենաների մաքսազերծման համար պետք է դիմել ՊԵԿ՝ մինչև ապրիլի 6-ի 23:59-ը

PanARMENIAN.Net - 2019-ին ձեռք բերված, սակայն ՀՀ չներմուծված մեքենաների մաքսազերծման համար պետք է դիմել ՊԵԿ՝ մինչև ապրիլի 6-ի 23:59-ը, տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից:

Այն քաղաքացիները, որոնք 2019-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, բայց տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել դրանք Հայաստան և մաքսազերծել 2019-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` garik_minasyan@customs.am էլեկտրոնային հասցեով:

Նշված էլ.հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները.

- ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր,

- ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար),

- ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն,

- կոնտակտային հեռախոսահամար:

Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում: Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու դեպքում գործն այլևս չի դիտարկվի:

2019-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---