Կանադահայերն ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությանը կհետևեն առցանց

Կանադահայերն ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությանը կհետևեն առցանց

PanARMENIAN.Net - Կանադահայ համայնքը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կոգեկոչի առցանց։ Կանադայի Հայ դատի հանձնախումբը և ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միությունը ֆեյսբուքյան իրենց էջերում կհեռարձակեն ոգեկոչման արարողությունը։

Հեռարձակումը կլինի ապրիլի 24-ին` ժամը 12։00-ին։ Ուղերձներով հանդես կգան համայնքի ղեկավարները, հոգևորականները, քաղաքական գործիչներ: Կցուցադրվի կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ ցեղասպանությանը Կանադայի արձագանքի և ցուցաբերած մարդասիրական աջակցության մասին:

Կանադահայ համայնքն ամեն տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---