Փաշինյան․ Ցավոք՝ ռեցեսիայի եզրին ենք, ԵԱՏՄ-ում ազատ առևտրի ռեժիմը պետք է անխափան լինի

Փաշինյան․ Ցավոք՝ ռեցեսիայի եզրին ենք, ԵԱՏՄ-ում ազատ առևտրի ռեժիմը պետք է անխափան լինի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում տնտեսությունը խթանելու և ճգնաժամային ծանր երևույթները հաղթահարելու ուղղությամբ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի վիդեոկոնֆերանսի իր ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրանց առաջացումը ոչ ոք այլևս կասկածի տակ չի դնում։

«Ցավոք, մենք անմիջապես ռեցեսիայի եզրին ենք: Ըստ երևույթի, դրանից այլևս անհնար կլինի խուսափել: Ավելին՝ ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինեն այս ճգնաժամի սցենարները, որքան կտևի պանդեմիան, արդյոք այն ապագայում հետընթացներ կունենա, որքան խորը կլինի ճգնաժամը և ինչպիսին կլինի համաշխարհային տնտեսության վիճակն այս պայմաններում: Մենք կարծում ենք, որ ի հայտ եկած աննախադեպ պայմաններում, նախևառաջ, անհրաժեշտ է ապահովել ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը ԵԱՏՄ շրջանակում»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների տեղափոխման սահմանափակումն անընդունելի է համաճարակի պայմաններում և անհրաժեշտ է բեռնափոխադրումների պայմաններ ապահովել: Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ տարածքում տրանսպորտային անխափան հաղորդակցությունն առաջնային նշանակություն ունի Հայաստանի համար։

Ըստ նրա՝ ռուս-վրացական սահմանը ռազմավարական նշանակության է դարձել Հայաստանի համար, ինչի համար նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը:

ԵԱՏՄ կազմում են ՀՀ-ն, ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրըղզստանը։

 Ուշագրավ
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը
«Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրել 90 մլն դրամ՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության համար
Սիմոնյանի խոսքով՝ մի շարք ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն