ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հաճախորդները կարող են վարկերի հայտեր լրացնել առցանց10 ապրիլի 2020 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն աշխատում է հատուկ ռեժիմով և շարունակում ՓՄՁ-ների և գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը, ինչպես նաև իրականացնում է դրանց զարգացման տարբեր ծրագրեր: Աշխատելով արտակարգ ռեժիմում՝ բանկը չի դադարեցրել պետության և հասարակության համար կարևոր և ռազմավարական ուղղությունների ֆինանսավորումը: Այս պահին բանկի կարևորագույն նպատակներից մեկը Հայաստանում գյուղատնտեսական և ՓՄՁ ոլորտների պատշաճ ֆինանսավորման շարունակականության ապահովումն է: Հանդիսանալով ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտի խոշորագույն վարկավորողը և գիտակցելով ներկա իրավիճակով պայմանավորված բոլոր ռիսկերը՝ բանկը շարունակում է գյուղատնտեսության ոլորտի վարկավորման բնականոն ընթացքը։ Բանկի հաճախորդները կարող են վարկերի հայտեր լրացնել առցանց, որն էլ ավելի կարագացնի և դյուրին կդարձնի վարկավորման գործընթացը՝ նվազագույնի հասցնելով աշխատակիցների և հաճախորդների առերես շփումները։ 2020-ի սկզբից մինչ օրս Բանկի կողմից գյուղատնտեսական ոլորտին տրամադրվել է 13.9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով վարկեր, որից 5,2 մլրդը մարտ ամսին, իսկ փոքր ու միջին ձեռնարկություններին՝ ընդհանուր 12.4 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որից 5,4 միլիարդը՝ մարտին: Բանկը շարունակում է նշված ոլորտների ֆինանսավորման անխափան գործընթացը՝ մասնակցելով կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին: Մասնավորապես ՝ • գյուղատնտեսական և ՓՄՁ վարկի սուբսիդավորում, • ՓՄՁ վարկի համաֆինանսավորում, • ՓՄՁ վարկի վերաֆինանսավորում։ Գյուղատնտեսական վարկերի ստացման դիմումները կարելի է լրացնել առցանց։ ՓՄՁ վարկերի ստացման դիմումները կարելի է լրացնել առցանց։ Հարցերի դեպքում կարելի է զանգահարել Բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել Բանկի ֆեյսբուքյան էջին: Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ |