Զախարովա․ Արցախում ընտրություններն անհրաժեշտ են բնակչության կենսագործունեության ապահովման համար

Զախարովա․ Արցախում ընտրություններն անհրաժեշտ են բնակչության կենսագործունեության ապահովման համար

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններին, ասել է, որ դրանք անհրաժեշտ են բնակչության նորմալ կենսագործունեության ապահովման համար։

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության նորմալ կենսագործունեության ապահովման համար։ Միաժամանակ, ՌԴ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն։ Կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված չէ Արցախում ընտրություններից։

Մարտի 31-ին Արցախում անցկացվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար պայքարել է 14 թեկնածու: 2-րդ փուլ են անցել Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը։ Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին։ Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 12 կուսակցություն և կուսակցությունների դաշինք:

Արցախում համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,5%-ը, ընտրողները ընդհանուր թիվը մոտ 104,000 է եղել, քվերակության մասնակիցների թիվը՝ 76,728։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---