Կորոնավիրուսը տարածաշրջանում․ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և ՌԴ-ի թվերը

Կորոնավիրուսը տարածաշրջանում․ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և ՌԴ-ի թվերը

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 233-ի, երկրում մահվան 3 դեպք է գրանցվել, վարակից վերականգնվել է 56 հոգի, հայտնում է համապատասխան հարթակը։

Իրանում վերջին մեկ օրում մահացել է 125 մարդ, վիրուսից մահվան ընդհանուր թիվը երկրում հասել է 4357-ի։ Վարակվածների ընդհանուր թիվը հատել է 70,000-ը, վարակակիրներից 3987-ը ծանր վիճակում են, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը։

Թուրքիայում ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 47,000-ը, երկրում 1006 մարդ է մահացել վիրուսից, առողջացել՝ 2423։ 31 քաղաքում 48-ժամյա պարետային ժամ է հայտարարվել, փոխանցում է Ինտերֆաքսը:

Ապրիլի 11-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 13,584-ի՝ վերջին մեկ օրում աճելով 1667-ով։ ՌԴ-ում վիրուսից մահացել է 106 մարդ, վերականգնվել՝ 1045, փոխանցում է երկրում կորոնավիրուսի տվյալները ներկայացնող կայքը։

Ապրիլի 10- դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 991 է, երկրում մահվան 10 դեպք է գրանցվել, 159 հոգի առողջացել է։

Ապրիլի 11-ի ցերեկվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 967 մարդ կա: Հայաստանում մահվան ելքով ընդհանուր 13 դեպք է գրանցվել, ապաքինվել է 173 անձ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում մահվան ելքով ընդհանուր 13 դեպք կա, ապաքինվել է 173 անձ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---