Ըստ Անկարայի` Չինաստանը կուսումնասիրի Արարատի հիշատակումը ՀՀ-ին օգնության տուփերին

Ըստ Անկարայի` Չինաստանը կուսումնասիրի Արարատի հիշատակումը ՀՀ-ին օգնության տուփերին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ Չինաստանը համակողմանիորեն կուսումնասիրի Արարատի հիշատակումը Հայաստան ուղարկված օգնության տուփերին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Անկարայում Չինաստանի դեսպան Դեն Լին հայտնել է, որ ՀՀ համար հումանիտար բեռը պատրաստել էր Չինաստանի նահանգներից մեկի տեղական վարչակազմը և ուղարկել մասնավոր ընկերության միջոցով։ Վարչակազմն ի սկզբանե միայն չինարեն գրություն է արել տուփերին, որտեղ Արարատը չի հիշատակվում։ Ըստ Չինաստանի դեսպանի՝ անգլերեն լեզվով տեքստը, որտեղ ասվում է Արարատի մասին, ավելի է ուշ է հայտնվել տուփերի վրա։ Միջադեպը բազմակողմանիորեն կհետաքննվի և թուրքական կողմը կիրազեկվի այդ մասին»,-ասել է Աքսոյը։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի՝ Չինաստանի դեսպանն ընդգծել է, որ «Պեկինի դիրքորոշումը Թուրքիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու հարցում մնացել է անփոփոխ»։

Չինաստանից ՀՀ հասած մարդասիրական օգնության տուփերի վրա գրված էր․ «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Թուրքական մամուլն ավելի ուշ սկանդալային էր որակել ապրիլի տուփերի վրայի գրությունը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---