Մինչև 10,000 դրամի գազ և 5000 դրամի էլէներգիա ծախսած բաժանորդները 50% փոխհատուցում կստանան

Մինչև 10,000 դրամի գազ և 5000 դրամի էլէներգիա ծախսած բաժանորդները 50% փոխհատուցում կստանան

PanARMENIAN.Net - ՀՀ-ում այն քաղաքացիները, որոնց փետրվարի գազի ծախսը կազմել է 10,000 դրամից ոչ ավելի, իսկ էլեկտրաէներգիայինը՝ մինչև 5000 դրամ, կստանան 50%-ի չափով փոխհատուցում, Կառավարության նիստին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Սա կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումն է։ Դրանք բոլորը սոցիալական և տնտեսական աջակցություն են ենթադրում։

Փոխվարչապետ Գրիգորյանը նշել է, որ հատուցվելու է բոլոր բաժանորդներին՝ անկախ ժամկետանց պարտքերի հանգամանքից։

Գրիգորյանն ասել է, որ փոխանցումը միանգամից արվելու է կոմունալ ծառայություն մատուցող ընկերությանը՝ տվյալ բաժանորդի հաշվին։

Փոխվարչապետի խոսքով՝ պարտք ունեցող բաժանորդի հաշվից կնվազեցվի համապատասխան չափով գումար, իսկ պարտք չունեցողների մոտ կառաջանա կանխավճար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ այս ծրագրով շահառու է 220,000-ից ավելի քաղաքացի։ Նրա խոսքով՝ աջակցությունից օգտվող քաղաքացին կարող է նաև սոցիալական այլ ծրագրերի դիմել։

Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 26 նոր դեպք է գրանցվել, վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1039-ի: Ապաքինվել է 211 անձ, 14 հոգի մահացել է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---