Ինքնամեկուսացում և տեղաշարժի սահմանափակում՝ Արցախում

Ինքնամեկուսացում և տեղաշարժի սահմանափակում՝ Արցախում

PanARMENIAN.Net - Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամաբ՝ անձանց տեղաշարժի նոր սահմանափակումներ են մտցվել և սահմանվել է անձանց պարտադիր ինքնամեկուսացում` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Ըստ որոշման՝ անձի ինքնամեկուսացման վայրը չի կարող փոխվել, մինչև համապատասխան որոշման չեղարկումը։

Որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 15-ից։

Ապրիլի 14-ին Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է ընթանում։

Տնից դուրս գալու դեպքում քաղաքացիները պետք է լրացնեն հատուկ ձևով անցաթուղթ, աշխատանքի գնալու դեպքում ներկայացնեն համապատասխան ձևաթուղթ։

Նշվում է, որ մինչև ապրիլի 15-ը՝ ժ, 22։00-ն, սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ տեղաշարժը հսկելու համար։

Որոշումը տարածվում է Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք, Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ, Հաթերք և Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքների վարչական տարածքների վրա։

Արցախում կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացի կա։ ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ը արտակարգ դրոթյուն է։ Հայաստանում 1067 վարակակիր կա։

 Ուշագրավ
Ցույցին մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով
Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցակագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները
Քննարկվել են հնարավոր հետագա քայլերը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները