Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում 135 ՀՀ քաղաքացի կա

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում 135 ՀՀ քաղաքացի կա

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում 135 ՀՀ քաղաքացի կա։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ, տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Վերջիններս հրաժարվել են հետևել մեր բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության կողմից տրամադրվող սննդից։

Եվս մեկ անգամ նշենք, որ առաջիկայում չվերթ դեպի Հայաստան չի նախատեսվում։ Հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ»,-ասվում է գրառման մեջ։

ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծ քանակի պատճառով ապրիլի 6-ի և 7-ի Մոսկվա-Երևան չվերթներով ոչ բոլորն են կարողացել վերադառնալ հայրենիք։ Մի մասը, մոտ 400 հոգի, տեղավորվել է հյուրանոցներում կամ հարազատների տենրում, իսկ մի մասը չի չանկացել հեռանալ օդանավակայանից։ Երևան երրորդ չարտերային թռիչքը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը իրականացրել է ապրիլի 12-ին, սակայն դեռևս բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ չեն կարողանում հայրենիք հասնել։ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, այն մարտի 18-ից փակ է: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---