ՀՀ-ից սկսել են դրամական միջոցներ ուղարկել ՌԴ՝ հարազատներին![]() 18 ապրիլի 2020 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դրամական փոխանցումները կրճատվել են, իսկ ԱՊՀ երկրներից, այդ թվում՝Հայաստանից, դեպի ՌԴ փոխանցումներն աճել են, գրում է «Իզվեստիան»։ 2020-ի մարտին հունվարի համեմատ ՌԴ-ից արտերկիր դրամական փոխանցումները նվազել են 11 տոկոսով, քանի որ միգրանտներից շատերը կորցրել են աշխատանքը Ռուսաստանում։ Արտերկրից դեպի ՌԴ դրամական փոխանցումների աճը պայմանավորված է ՌԴ-ում գտնվող հարազատներին ֆինանսապես օգնելու անհրաժեշտությամբ՝ այդ թվում, ուսանող երեխաներին կամ ՌԴ-ում գտնվող թոշակառու ծնողներին։ Դեպի ՌԴ դրամական փոխանցումների աճը, ընդհանուր առմամբ, մարտին կազմել է 47 տոկոս։ Ղազախստանի և Տաջիկստանի հետ միասին, Հայաստանը հայտնվել է այն երկրների ցանկում, որտեղից ֆիզիկական անձինք առավել շատ դրամական միջոցներ են փոխանցել ՌԴ։ Միաժամանակ, ՀՀ-ն շարունակում է մնալ այն երկրների թվում, ուր մարտին ՌԴ-ից առավել շատ փոխանցումներ են կատարվել։ Պարետատան տարածած հայտարարության համաձայն, Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման աշխատանքներ կտանեն ապրիլի 23-ից հետո՝ գործողությունները համադրելով վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ։ Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չարթերային չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |