Երուսաղեմի Սբ Հարության տաճարում Սուրբ կրակի իջման արարողությանը հավատացյալներ չեն մասնակցել![]() 18 ապրիլի 2020 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմի Սբ Հարության տաճարում Սուրբ կրակի իջման արարողությունն է կայացել, որին, ըստ ծեսի, մասնակցելու իրավունք ունի նաև Հայ Առաքելական եկեղեցին։ Հայ և հույն հոգևորականները աղոթել են Սուրբ կրակի իջման համար։ Երուսաղեմի սրբավայրերի պահպանությունը համատեղ իրականացնում են Հույն Ուղղափառ, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները: Սուրբ կրակի իջման արարողությանը հավատացյալներ չեն մասնակցել։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հոգևորականներից շատերը բժշկական դիմակներով էին։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ արարողությանը մասնակցել է 10 հոգևորական. 3 հայ, 3 հույն, 1 ղպտի, 1 ասորի (վերջիններս Սուրբ Երկրում Հայ Առաքելական եկեղեցու հետևակ համայնքներ են և, որպես այդպիսիք, իրավունք ունեն մասնակցելու արարողության որոշ մասերի)։ Սուրբ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության անձեռակերտ լույսը: Ամեն տարի Զատկի տոնին ընդառաջ կրակն իջնում է Երուսաղեմի և Պաղեստինի պատրիարքի մոմերին ու կանթեղին Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի եկեղեցում:Արարողությանը մասնակցում է նաև Հայ Առաքելական եկեղեցին. հայ հոգևորականը ուղղափառ հայրապետի հետ մտնում է ժամատուն և առաջինն է հանում կրակն այնտեղից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |