Կովկասի բնության հիմնադրամը 285,000 եվրո է ուղղել ՀՀ-ի հատուկ պահպանվող տարածքներին![]() 20 ապրիլի 2020 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 2020-ի ֆինանսական տարվա առաջին գումարային փոխանցումներն է արել ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներին: Ընդհանուր առմամբ, հատկացվել է ավելի քան 285,000 եվրո: Օժանդակությունը հատկացվել է 4 ՊՈԱԿ-ի, որտեղ արդեն տարիներ շարունակ աշխատում է CNF-ը: Նշված գումարից 103,000 եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, մոտ 93,000 եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 78,000 եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 10,000 եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Հատկացված գումարով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարն ուղղվելու է աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը: CNF-ը շարունակում է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը, ապահովելու Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |