«Իմ քայլն» առաջարկում է 500,000 դրամ և ավելի եկամուտ ունեցողների կուտակային գանձումները չավելացնել22 ապրիլի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանն ու Վահե Հովհաննիսյանն առաջարկում են չբարձրացնել 500,000 դրամ և ավելի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանցից գանձվող սոցվճարի (կուտակային կենսաթոշակային համակարգ) չափը: Այժմ 500,000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմը նույնքան է, ինչ մյուսների, բայց հուլիսի 1-ից այն պետք է կդառնա նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափ: Այն այս պահին կազմում է 1․2 մլն։ «Արդյունքում` 500,000 դրամից ավելի աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչև 52,000 դրամ լրացուցիչ սոցիալական վճար: Այդ վճարներն ուղղվելու են կուտակային ֆոնդեր, որը նվազեցնելու է տնօրինվող եկամուտը և նաև սպառումը: Մյուս կողմից, այդ խավն այս պահին արդեն կատարում է ամենաշատ սոցիալական վճարները և կենսաթոշակի հետագա ստացման տեսանկյունից արդեն գտնվում է լավագույն վիճակում և լրացուցիչ վճարների անհրաժեշտությունը բացակայում է»,- նշված է նախագծում։ Դրանով նաև առաջարկվում է հուլիսի 1-ից շեմի բարձրացման կարգավորումները չեղյալ համարել, և առանց հետագա ժամկետային սահմանափակման առավելագույն շեմ սահմանել 500,000 դրամը: Նշվում է, որ փոփոխություն չիրականացնելու դեպքում, մոտ 25,000 քաղաքացի լրացուցիչ վճարելու է ամսական մոտ 700 մլն դրամ: Տարեկան կտրվածքով շրջանառությունից դուրս է գալու մոտ 8,4 մլրդ դրամ, որը կարող է հանգեցնել ավելի քան 1 մլրդ դրամ հարկային մուտքերի կրճատման՝ սպառման կրճատման պատճառով: Ըստ հեղինակների` սպասվող ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին՝ առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա խուսափելու սպառման և հարկերի նվազումից։ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված` վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք՝ որոշ բացառություններով։ Մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, և այդ եկամուտն ամսական կտրվածքով չի գերազանցում 500,000 դրամը, պարտավոր է կատարել ամսական կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից. 2018-ին օրենքում փոփոխություն կատարելուց հետո դրույքաչափերը փոխվեցին, այժմ 7,5 տոկոսն ապահովում է պետությունը, 2,5-ը` մասնակիցը: 2021 թվականի հուլիսից նախատեսվում է, որ 5% կվճարի պետությունը, 5%` մասնակիցը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |